Հեղափոխությունն արագ հօդս է ցնդում․ Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում է արել «Թվիթերում»․ «Հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից։
Հեղափոխությունն արագ փոշիանում է, երբ խոստումը նրա հենարանը չէ։ Ու երբ խոստումը հեռու է մնում կյանքի իրականությունից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որն աննախատեսելի վտանգնելով հղի է դառնում»,-գրել է նա։