Հարյուրավոր երաշխավորներ կարող են հայտնվել ճաղերի հետևում

ՇՊՀ նախկին դասախոս Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոցի համար երաշխավորագրեր ներկացրած Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել էր, որ այլևս որևէ մեկի համար երաշխավորություն չի տալու։ Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում էր հայտնել, որ այլևս ձեռնպահ կմնա։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նյութեր էր նախապատրաստել ԱԺ երկու պատգամավորների՝ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, քանի որ նրանց երաշխավորագրից հետո Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը չէր ներկայացել, և Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։Այսինքն՝ այս ինստիտուտը սկսում է դադարել գոյություն ունենալուց։
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը միայն «Սասնա ծռերից» 40 հոգու համար երաշխավորություն է ներկայացրել, ինչպեսև՝ ԱԺ նախկին «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը։ Առհասարակ՝ հարյուրավոր մարդիկ՝ ԱԺ ներկա ու նախկին պատգամավորներ։ Նույն Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսանը , Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը անձնական երաշխավորություն էին ուղարկել 16-ամյա Էրիկ Խաչատրյանի գործով:Վերջինը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցի անձնական երաշխավորությունն էր, որը ներկայացրել էին իմքայլական Սիսակ Գաբրիելյանը, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանն էլ անձնական երաշխավորություն են ներկայացրել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար: Նույն Սասուն Միքայելյանը և Աժ 8 պատգամավոր՝ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը ժամանակին ներկայացրել էին երաշխավություն Նորատուսցի Ալիկի համար, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )