<<3 + 3>>հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում. Անկարան ակնկալում է Վրաստանի մասնակցությունը

Հարավային Կովկասի վերաբերյալ «3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, Անկարան հույս ունի, որ Վրաստանը նույնպես կմասնակցի։ Իսլամաբադում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Աֆղանստանում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 17-րդ արտահերթ նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պարոն Ջեյհուն Բայրամովը և ես քննարկել ենք (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի և (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, 3+2 հարթակի հանդիպումը Մոսկվայում, որն անցկացվել է փոխարտգործնախարարների մակարդակով։ Դրան չի մասնակցել Վրաստանը, սակայն հավատում ենք, որ նա կմասնակցի հաջորդ նիստին, որը, ինչպես մենք ակնկալում ենք, տեղի կունենա Թուրքիայում», – նշել է ԱԳ նախարարը։
Իդեպ, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի օրը քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ներդրումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Հանդիպումը կայացել է Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում:
«Կողմերը քննարկել են 3+3 համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման արդյունքները, որը նախաձեռնել էին Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները: Շահագրգռվածություն է հայտնվել այդ համագործակցության մեխանիզմը խթանելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից  հայտնում են, որ նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )