Հարբած մանկաբարձը ծննդաբերության ժամանակ վնասել է նորածնի գլուխը
Հնդկաստանում հարբած մանկաբարձը ծննդաբերություն ընդունելիս անզգուշաբար վնասել է նորածնի գլուխը։ Նորածինը մահացել է։ Այս մասին հայտնում է Denton Daily-ն։ Ըստ հրապարակման, հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց ծննդաբերական ցավերի մեջ։ Տղամարդ մանկաբարձը տեսնելով, որ ծննդաբերության պրոցեսը ծննդկանի մոտ թույլ ատահայտված է, մի քանի անգամ քաշել է երեխային, որի հետեւանքով վնասել է նորածնի գլուխը։ Ծննդկան կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են այլ քաղաք՝ մասնագիտացված կլինիկա վիրահատելու։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։