Հարբած հայրը մեկամյա դստերը ծեծել է փողոցում
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Սոկոլ քաղաքի բնակիչը, գտնվելով ալկոհոլային ազդեցության տակ, ծեծել է սեփական մեկամյա դստերը՝ հենց փողոցի մեջտեղում։ Այս մասին հայտնում է «Аргументы и факты» պարբերականը։Դեպքի առնչությամբ սկսվել է քննություն։ Հարուցվել է քրեական գործ։ Հայտնի է, որ տղամարդը 32 տարեկան է։ Նա եւ երեխայի մայրը ապրում են առանձին եւ ժամանակ առ ժամանակ նա երեխային վերցրել է իր մոտ։