Հաստատվել են մեղրի բուժիչ հատկությունները

Մեղրը կարող է արագացնել սուր և քրոնիկ վերքերի բուժումը՝ իր հակասեպտիկ, հակաբորբոքային և իմունոմոդուլացնող հատկությունների շնորհիվ: Մոնրեալի համալսարանի Դեղագործության ամբիոնի դոցենտ Սիմոն Մատուրիի հետազոտությունը հրապարակվել է Advanced Therapeutics-ում:

Ըստ տվյալների վերլուծության՝ մեղրը կարող է տարբեր կերպ գործել՝ կախված վերքի վիճակից. ակտիվ բորբոքման դեպքում այն նվազեցնում է այն, իսկ դանդաղ ապաքինման դեպքում՝ ընդհակառակը, ակտիվացնում է իմունային ռեակցիան և արագացնում հյուսվածքների վերականգնումը։

Share This