Հասմիկ Վիրաբյանը զգուշացնում է՝ իր անունը շահարկողները կենթարկվեն պատասխանատվության
Սույնով տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում անհայտ անձի կողմից իմ անձի վերաբերյալ տարածվում են իրականությանը չհամապատասխանող, զրպարտիչ բնույթի տեղեկություններ, մասնավորապես՝ ներկայանալով որպես իմ ընկերուհի։
Նշված անձի հետ ունեցել եմ բացառապես սահմանափակ, գործնական շփում և երբևէ չեմ գտնվել նրա հետ ընկերական կամ որևէ այլ հարաբերության մեջ։ Նրա կողմից տարածվող բոլոր տեղեկությունները կեղծ են, անհիմն և չեն արտացոլում իրականությունը։
Զգուշացնում եմ, որ իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, ինչպես նաև իմ անունը շահարկող ցանկացած գործողություն ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։
Խնդրում եմ՝ նման տեղեկատվության տարածման կամ տվյալ անձի կողմից իմ անվան շահարկման դեպքերում անհապաղ տեղեկացնել ինձ։
