Հասաք 90-ականներ, բակում կանգնած մեքենաների անիվները մեկ գիշերվա մեջ գողացել են
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ հասաք 90-ականներ, բակում կանգնած մեքենաների անիվները մեկ գիշերվա մեջ գողացել են, իմ մեքենային «լավ աչքով» են նայել, մենակ կողային հայելիներն են տարել: Կոնկրետ մեր բակում արդեն 1 տարի է նման գողությունները:
Ոստիկանության նման անգործությունը դրդելու են նրան, որ բնակիչները սկսելու են անձամբ գտնեմ գողերին ու հաշվեհարդար տեսնեն ու դա կարա շատ վտանգավոր լինի:
Մարդիկ դեռ հույս ունեն, որ ոստիկանները կգտնեն գողերին ու դեռ դիմում են նրանց, բայց դեռ սկի մեր անցած տարվա գողությունները չեն բացահայտվել»: