ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նրան հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ-ի գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագիրը», – ասել է Զայնետդինովը։

Նախատեսվում է նաև, որ Զասը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )