Հանրապետական հիվանդանոցի պատուհանից քաղաքացին ցած է նետվել. նա վիրաբուժական բաժանմունքում էր բուժվում

Այսօր Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի  նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ  են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Share This