ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ․ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրակրթության փոփոխությունն անհնար է առանց մանկավարժական կրթության և մանկավարժական բուհի փոփոխության. մանկավարժական կրթության խնդիրների համակարգային կարգավորումը, կրթության ոլորտի նոր մասնագիտությունների ներդրումն ու որակի էական բարձրացումն այլընտրանք չունի»։