«Հայ կինը՝ ընտանիքի և արժեքների պահապանը».Սիմոն Բաբայան

Սիրելի՛ կանայք,

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

 

Հայ կինը մշտապես եղել և մնում է ընտանիքի ամրության, հասարակության բարոյական հիմքերի և ազգային արժեքների պահպանության կրողը։

 

Պետք է արձանագրել, որ այսօր կանայք ակտիվ և կարևոր դերակատարում ունեն նաև իրավական ոլորտում։ Փաստաբանական համայնքի շուրջ 44%-ը կանայք են, ովքեր իրենց գիտելիքներով և բարձր պրոֆեսիոնալիզմով կարևոր ներդրում են ունենում Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական ինստիտուտի, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական մշակույթի զարգացման գործում:

 

Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է նաև այն կարևոր հանգամանքը, որ մեր մայրերը, քույրերը, դուստրերը և կանայք մշտապես պետք է գտնվեն մեր ուշադրության և հոգածության կենտրոնում՝ պարուրված սիրով և ջերմությամբ:

 

Վերոգրյալի անհրաժեշտությունն ամեն օր ավելի է մեծանում՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրողություններն ու անկանխատեսելի զարգացումները:

 

Ցավոք, ի հեճուկս միջազգային ակտերով երաշխավորված կանանց և երեխաների պաշտպանությանը, հանցագործությունները, պատերազմներն ու աղետները հաճախ ամենածանր հարվածը հասցնում են հենց կանանց և երեխաներին՝ օրվա խորհրդով պայմանավորված կառանձնացնեմ աղջիկ երեխաներին, ինչի ականատեսը եղանք տարածաշրջանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ընթացքում։

 

Սիրելի՛ կանայք,

 

Այս օրը մեզ համար առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և մաղթելու անսպառ երջանկություն տարվա բոլոր օրերին:

 

Բարին ընդ ձեզ:

Share This