Հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա․ Դանիել Իոաննիսյան

Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Առավելևս, անընդունելի է Քննչական կոմիտեի կողմից տեսանյութն ուղեկցող քննադատական խոսքը որակել որպես «ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն» ուղղված գործողություն։
Նույն հաջողությամբ ամեն երկրորդ ընդդիմադիր սուր խոսք կարող են ատելության խոսք որակեն և քրեական հետապնդում իրականացնանեն (ու հեղինակին փորձեն ազատությունից զրկեն)։
Սա խայտառակություն է, որը պետք է արժանանա հանրային խիստ հակազդեցության։
Հ.Գ. Մեղմ ասած, չեմ արդարացնում այդ տեսանյութը տարածելը։ Բայց դրա տարածման հետ շատերի անհամաձայնությունը չպիտի հանգեցնի մարդուն դատելուն»,– գրել է նա։
Share This