Հայտնի է դարձել 2025 թվականի աշխարհի լավագույն ավիաընկերությունը

Korean Air-ը ճանաչվել է 2025 թվականի տարվա լավագույն ավիաընկերությունը՝ ավստրալական Airline Ratings գործակալության կազմած, ծառայությունների ամբողջական սպեկտրով 25 լավագույն ավիաընկերությունների պաշտոնական ցուցակում շրջանցելով նախորդ տարվա հաղթող Qatar Airways-ին, հայտնում է CNN-ը։

Հարավկորեական ավիափոխադրողի նվիրվածությունը ուղևորների հարմարավետությանը նշվել է նրա հաղթանակի հիմնական պատճառներից մեկը. և՛ Korean Air-ը, և՛ Japan Airline-ը աշխարհի բոլոր ավիաընկերությունների շարքում տրամադրում են էկոնոմ դասի ամենաընդարձակ բազկաթոռները:

Ավիաընկերությունը բարձր գնահատականի է արժանացել նաև բազկաթոռների սկզբնական կոնֆիգուրացիան պահպանելու և էկոնոմ դասի ուղևորների կարիքներին առաջնահերթություն տալու համար:

«Մինչդեռ շատ ավիաընկերություններ ավելացրել են 10-րդ նստատեղը Boeing 777 ինքնաթիռներում և Էկոնոմ դասում փոքրացրել բազկաթոռների թեքման անկյունը մինչև 31-32 մատնաչափ (նախկին 32-33 մատնաչափի փոխարեն), Korean Air-ը որոշել է չհետևել այս միտումին», – ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Շերոն Պետերսենի հայտարարության մեջ:

Share This