ՀԱՅՏՆԻ Է ԱՄԵՆԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ԸՆԿՈՒԶԵՂԵՆԸ
Գետնանուշը ավանդաբար համարվում է ամենից վնասակար ընկուզեղենը՝ մի քանի պատճառով պայմանավորված։ Այս մասին հայտարարել է սննդաբան Սվետլանա Պանչենկոն։
«Ամենից վնասակար ընկուզեղենն իրականում կարելի է համարել գետնանուշը։ Ընդհանրապես սխալ է վերջինիս համարել ընկուզեղեն, քանի որ այն համարվում է հատիկաընդեղեն եւ աճում է գետնի վրա։ Բացասական կողմերից մեկն այն է, որ այն համարվում է ամենից ուժեղ ալերգոգեններից մեկը, քանի որ աճելով հողի վրա, հաճախակի է ենթարկվում բորբոսային սնկերի ազդեցությանը, ինչը արդեն բացասական կարող է ազդել մարդու առողջության վրա»,- բացատրել է նա։
Սննդաբանը նաեւ ասել է, որ ցանկացած ընկուզեղենի մեջ, ու նաեւ գետնանուշի մեջ, պարունակվում է ֆիթինային թթու, որը խանգարում է մի շարք միկրոտարրերի յուրացմանը սննդից, ինչպիսիք է երկաթը։ Ուստիեւ, հում ընկուզեղենը նախքան ուտելը, պետք է թրմել եւ ապա՝ չորացնել։