Հայտնի է՝ ինչ է Պուտինը նվիրել Իրանի նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին նվիրել է ռուսական ինքնաեռ և կտավ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում խոսել է «ВГТРК»-ի լրագրող Պավել Զարուբինը։

«Պարոն նախագահ, սա ի հիշատակ Ռուսաստանի, ձեր այցի։ Ահա թե ինչպիսի տեսք ունի Ռուսաստանը ձմռանը»,- ասել է Պուտինը Փեզեշքիանին՝ ցույց տալով կտավը։ «Դե իսկ սա մեր ավանդական արտադրանքն է՝ ինքնաեռը (самовар – ռուս․)»։

Իրանի նախագահը ժպտալով նշել է, որ Իսլամական Հանրապետությունում լավ գիտեն «սամովար» բառը և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին։

Share This