Հայտնի է՝ ինչի մասին է եղել Շոլց-Զելենսկի հեռախոսազանգը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ փետրվարի 21-ի երեկոյան, հեռախոսազրույցում հաստատել են, որ Կիևը պետք է մասնակցի ցանկացած ապագա բանակցություններին։ Այս մասին գրում է DW-ն։

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթի խոսքով՝ Շոլցն ու Զելենսկին քննարկել են «ներկայիս ռազմական և հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում արդար խաղաղություն հաստատելու ուղիները»։

Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպական երկրների հետ համատեղ։

Հեբեստրեյթը նաև նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Շոլցը վստահեցրել է Զելենսկիին, որ «Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային եվրոպական և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ, քանի դեռ չի հասել արդար և կայուն խաղաղության»:

 

 

Share This