Հայտնաբերվել է 11-րդ դարի թվագրվող գանձ
Անգլիայում՝ Սաֆոլկի կոմսության Սայզուել-Սի բնակավայրում, մերձափնյա տեղավայրում հայտնաբերվել է գանձ՝ 11-րդ դարի դրամներ, որոնք ամփոփված են եղել կապարե տարայի մեջ։ Գանձում եղել է 1036 եւ 1042 թթ թվագրվող 321 միավոր արծաթե դրամ։ Նախքան կապարե պատյանի մեջ դրամի ամփոփելը, այն փաթաթված է եղել կտորով, որը քայքայվել է։ Սայզուել-Սիում նախատեսվում է ատոմային էլեկտրակայան կառուցել։ Նախքան շինարարության մեկնարկը, տարածքի հետազոտման համար ներգրավվել են նաեւ հնագետներ, որոնք էլ հայտնաբերել են գանձը միջնադարյան երկու շրջանների սահմանագծին։ Արծաթե դրամները տեղափոխվել են լաբորատորիա, որտեղ մասնագետները զգուշորեն բացել են կապարե պատյանը եւ հանել դրամները։ Բոլոր դրամները եղել են պեննի, բացի երկու միավորներից, որոնք եղել են կեսպենսանոց։ Դրամներն ինքնին որպես այդպիսին ֆինանսական արժեք չեն ներկայացրել։ Այդ գումարով այն ժամանակներում կարելի էր գնել տասնվեց կով։ Հնարավոր է, որ գանձը պատկանել է որեւէ հաջողակ ֆերմերի, բայց ոչ երբեք տեղական որեւէ ազնվականի։ Դրամները հատվել են Հարոլդ 1-ին (1036-40), Հարդեկունդ (1040-2) եւ Էդուարդ Խոստովանող (1042-66) թագավորների օրոք։ Դրամները հատվել են ավելի քան երեսուն տարբեր դրամահատարաններում՝ Լոնդոնում, Թեթֆորդում, Նորիջում, Իփսվիչում, Բեդֆորդում, Հանթինգթոնում, Քեմբրիջում, Լինքոլնում, Սթամֆորդում, Աքսբրիտում եւ Լանգպորտում։ Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ դրամը պատկանել է մեկին, ով սերտ կապեր է ունեցել այդ ժամանակներում Անգլիայում իշխած դանիական Կնուտ թագավորի եւ նրա որդիներ՝ Հարոլդ 1-ինի եւ Հարդեկունդի շրջապատի հետ։ Էդուարդ Խոստովանողը կարողացել է հետ վերադարձնել իրեն անգլիական գահը՝ դանիացի այդ միապետների քսանհինգամյա կառավարումից հետո։ Հայտնի է պատմությունի նաեւ այն, որ Էդուարդը բռնագրավել է բոլոր նրանց ունեցվածքն ու հողերը, որոնց համարել է թշնամի։ Դա հիմնականում տեղի է ունեցել նրա կառավարման սկզբում՝ 1042-44 թվականաին։ Այդ շրջանի թվագրվող շատ գանձեր են ի դեպ, հայտնաբերվել Անգլիայում։