Հայտնաբերվել է ոսկյա՝ նռնաքարերով զարդարված սկավառակաձեւ 7-րդ դարի բրոշ

Գերմանիայի բալթիական ափամերձ շրջանում, Ռոստոկում հայտնաբերվել է 7-րդ դարի ոսկեպատ արծաթյա հիմքով եւ նռնաքարերով զարդարված կախազարդ։ Այն դարձել է 2024 թվականի համար Գերմանիայի ամենից կարեւոր գտածոն։ Բրոշը կամ կախազարդը հայտնաբերվել է սիրողական մետաղ որոնողի կողմից, ով աշխատում է Ռեեց ոչ մեծ քաղաքի շրջակայքում եղած հուշարձանների եւ պատմական կոթողների պահպանությամբ զբաղվող կառույցի հետ։ Նրբաճաշակ եւ մեծ վարպետությամբ պատրաստված այդօրինակ զարդերը չափազանց թանկ էին ու նման զարդեր կարող էին ունենալ միայն վերնախավին պատկանողները։ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասում մինչեւ հիմա նման տասնմեկ բրոշ կա հայտնաբերված։ Այն համարվում է չափազանց արժեքավոր։ Նման բրոշներ հայտնաբերվել են նաեւ Հռենոսի մարզում եւ Շվեդիայում, հին ժամանակների հարուստ ազնվականների գերեզմանների պեղումների ժամանակ։

 

Share This