Հայտնաբերել են պոտենցիալ լրտեսին եւ վնասազերծել
Ռուսաստանի Ուդմուրտիայի Իժեւսկ քաղաքում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են պոտենցիալ լրտեսին ու վնասազերծել։ Հայտնի է, որ տղամարդը մտադրություն է ունեցել ռազմատիեզերական ոլորտի հետ կապված գաղտնի մշակումները վաճառել այլ պետության հատուկ ծառայություններին։ Ըստ ԱԴԾ տարածած մամուլի հաղորդագրության, պոտենցիալ լրտեսության մեջ մեղադրվող տղամարդը նախկինում հասանելիություն է ունեցել տեղեկատվության, որը կազմել է պետական գաղտնիքի մաս։ Նույնիսկ մտադրություն է ունեցել Ուդմուրտիայում ստեղծել հատուկ ցանց, որը կզբաղվեր գաղտնի տեղեկությունների հավաքմամբ ու մշակմամբ, որոնք հետագայում վաճառվելու էին այլ պետության։