Հայկ Մարությանի կադրային քաղաքականության անողնաշարությունը

Հայկ Մարությանի կադրային քաղաքականության անողնաշարությունը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի թաղապետ է նշնակել, ոչ ավել, ոչ պակաս լևոնական ՀԱԿ վարչության անդամ` Ավետ Պողոսյանին: Սույն անձի գիտելիքի ու կառավարական փորձի մասին շատ բան հայտնի չէ: Հասկանալի է , որ ներկայիս «իմ քայլականները » պրոֆեսիոնալիզմն ու կառավարական հմտությունները հաշվի չեն առնում: Հայկո ջան, ամբողջ թաղապետարանում դու էլ ուրիշ մարդ չգտա՞ր, որ գնացիր ու էդ լևոնականին նշանակեցիր թաղապետ: Բա Ձոնիկ Մարգարյա՞ նը, գոնե հաշվի առել ե՞ ս, որ թաղապետարանի հիմնական աշխատանքները էդ մարդն էր անում: Հա լավ ,պրոֆեսիոնալիզմը հաշվի չես առնում, բա գոնե թիմակցիդ աներն էր ,կարելի էր չէ՞ հարգել: Ամբողջ պետական ապարատում մատների վրա կարելի է հաշվել մի քանի մարդու,ովքեր ծառայում են պետությանն ու երկրին, բայց դե «Նիկոլի թվին » նման բաները հաշվի չեն առնում: Մի խոսքով, կորչի՛ պրոֆեսիոնալիզմը:
Աղվան Պողոսյան, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )