Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը. Լեւոն Հովհաննիսյան
Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։
Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։
Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով, հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311 , այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)։
Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ. Լեւոն Հովհաննիսյան