Հայկական ապրանքները Wildberries-ից ամենաշատը գնում են Ղրղզստանում

Wildberries և Russ միավորված ընկերությունը վերլուծել է տարբեր երկրների բնակիչների կողմից 2025 թվականի 1-ին եռամսյակում կատարված գնումները և պարզել, որ հայկական ապրանքների ամենամեծ քանակությունը գնել են Ղրղզստանի բնակիչները։

Մարքեթփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով ՝ այս տարի Ղրղզստանում հայկական ապրանքների գնումները 2024 թվականի 1-ին եռամսյակի համեմատ աճել են 96%-ով։ Իսկ երկրորդ տեղը զբաղեցնում են Ռուսաստանի բնակիչները (+16%), երրորդը՝ Ուզբեկստանի (+6%)։

Ղրղզստանցիների կողմից հայկական ապրանքների ԹՈՓ-5 պահանջված անվանակարգերը.

Ինտերիերի պարագաներ

Ոսկերչական իրեր

Սնունդ

Ներքնազգեստ

Կահույք (փոքր չափսերի):

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում առավել նախընտրելի են եղել հետևյալ անվանակարգերը.

Կենցաղային քիմիա

Առողջություն

Իրերի պահեստավորում

Գրքեր

Սնունդ

Ուզբեկստանում նշված ժամանակահատվածում ապրանքների մեծ մասը ձեռք է բերվել այնպիսի անվանակարգերից, ինչպիսիք են՝ գեղեցկությունը, սնունդը, սպասքը, կենցաղային քիմիան և զարդերը:

Ղազախստանում հիմնականում գնում էին բժշկական կոսմետիկա, սերմեր, պոլիէթիլենային տոպրակներ, չորացրած հատապտուղներ և պատի կեռիկներ։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա գնումները ներառում էին ապրանքներ հետևյալ կատեգորիաներից՝ գրքեր, հագուստ, նորածինների ներքնազգեստ, տոնական պարագաներ և սնունդ:

Հայկական ապրանքների վաճառքի աճը 2025 թվականի 1-ին եռամսյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 71%:

Share This