Հայաստան վերադառնալուս առաջին օրերին օդը տանել չէի կարողանում․ Անի Քոչար

Lրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թե ինչու են հայերն այսօր կոտորվում
Մտածում էի` օրերս անդրադառնալ այս թեմային և ահա, այսօր սա աչքիս ընկավ:
Հայտնի բլոգերը գրել է այն, ինչ ինքս արձանագրեցի: Հայաստան վերադառնալուս առաջին օրերին օդը տանել չէի կարողանում, շնչահեղձ էի լինում: Երևանում ապրողները չեն նկատում, քանզի արդեն սովորել են, բայց բավական է գնալ կանաչապատ Եվրոպա և հետ վերադառնալ, օդի փոփոխությունն անմիջապես նկատելի կլինի:
Անպայման կարդացեք, շատ ճիշտ դիտարկումներ, որը պետք է մեր իշխանություննեին մտածելու և գործելու տեղիք տա:
Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը. երկրում շարունակում են ներկրել օգտագործված մեքենաներ եվրոպական աղբատեղիներից, աղբավերամշակման գործարան դեռեւս չկա, իսկ լեռնահանքերը եւ պղնձաձուլական կոմբինատները աղտոտում են օդն ու հողը. աս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։«Հայ բարեկամներ, իսկ կարելի է՝ ես քննադատեմ Հայաստանը, ավելի ճիշտ՝ երկրի իշխանություններին։ Ապրելով Երեւանում չորս ամիս՝ ես զգացի, որ այնքան էլ առողջ չեմ։ Չէ, փառք Աստծո, ոչ մի վատ բան տեղի չունեցավ. կաթված չստացա, ձեռք ու ոտքս չկոտրեցի։ Բայց շատ վատ էկոլոգիայի պատճառով ինձ վատ էի զգում։ Այդքան հաճախ երբեք չեմ հիվանդացել տարբեր մանրմուրն հիվանդություններով, ինչպես Երեւանում։ Եվ հետո՝ ավելի հաճախ էի հոգնում՝ առանց որեւէ պատճառի, եւ դադարեցի քնել գիշերները, թեեւ 8-9 ժամ քնում էի։ Ես զգում էի, որ մի քիչ էլ, ու կսկսեմ լուրջ հիվանդանալ ինչ-որ բանով։
Պատճառը ո՞րն է։ Կասեք՝ դե քառասուն տարեկան ես, ծերանում ես։ Հիմարություն։ Իսրայելում կամ Եվրոպայում ես ինձ հիանալի եմ զգում։
7STOPPED
Ամեն բան էկոլոգիայի մեջ է։ Երեւանը 2018 եւ 2019 թվականներին մտավ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակ Համաշխարհային բանկի վարկածով, այնպիսի քաղաքների հետ, ինչպիսին են Դաքան (Բանգլադեշ) Կինշասան (Կոնգո) եւ Ջակարտան (Ինդոնեզիա)։ Երեւանը մտել է նաեւ կյանքի համար ամենավտանգավոր քաղաքների տասնյակ՝ օնկոլոգիայով հիվանդացության առումով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով»,- գրել է բլոգերը։
Պատճառներն, ըստ բլոգերի, չորսն են.
«1. Երեւանում սարսափելի կեղտոտված է օդը հարյուր հազարավոր հին մեքենաների պատճառով, որոնք երկիր են բերվում եվրոպական աղբատեղիներից։ Վերահսկման ոչ մի ֆիլտր արտանետումների համար չկա, ոչ ոք չի հետեւում դրանց տեխնիկական վիճակին։ Երեւանցիները տարեկան տասնյակ հազարավոր տոննա ամենավնասակար միկրոտարրեր են շնչում, որոնք նպաստում են քաղցկեղի եւ կաթվածի առաջացմանը։
2. Երեւանում (եւ առհասարակ Հայաստանում) չկա որեւէ գործարան, որը աղբ կվերամշակեր։ Երեւանում մի քանի աղբավայր կա, դրանք գրեթե բոլորը քաղաքի հարավարեւմտյան մասում են, Նուբարաշենի մոտ եւ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա շրջաններում։ Այնտեղ հարյուր հազարավոր տոննա աղբ փտում է, թունավորում օդը։ Իսկ երբ քամիներ են փչում, ապա թույնը փոշու եւ գարշահոտության տեսքով տարածվում է ողջ քաղաքում։ Այդ թունավոր փոշին ամենուր է՝ բնակարաններում, մեր հագուստին, ուտելիքում, բայց որ ամենավատն է՝ մեր թոքերում։
3. Լեռնարդյունահանման հանքերը եւ պղնձաձուլական կոմբինատներն Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում եւ Ագարակում։ Բարոյապես հնացած սարքավորումների, որոնք չեն արդիականացվել խորհրդային ժամանակներից եւ թունավոր արտանետումների վերահսկողությունն արհամարհելու պատճառով այնտեղ աղետալիորեն բարձր է օդի ու հողի աղտոտվածությունը։ Ինչից մարդիկ թունավորվում են ոչ միայն օրգանիզմի համար վտանգավոր փոշին շնչելով, այլեւ շնորհիվ բանջարեղենների եւ մրգերի, որոնք աճում են էկոլոգիական աղետի գոտում։
4. Երեւանում կտրել են գրեթե ամբողջ կանաչությունը։ Ես հասկանում եմ, եղել են դժվար տարիներ, եւ մարդիկ կտրել են այգիներն ու անտառները, որ վառարան վառեն։ Բայց հիմա 2019 թվականն է, ոչ թե 1992-ը։ Անտառները եւ այգիները իրենց մեջ են ներառել թույներն ու փոշին՝ փոխարենը թթվածին տալով։ Իսկ հիմա քաղաքը շրջապատող բլուրները վերածվել են աղտոտված անապատի»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։
Նրա խոսքով՝ 35-45 տարեկան իր երեւանցի ընկերների մեջ շատերն են տառապում սրտի, երիկամների եւ թոքերի բազմաթիվ հիվանդություններով։
«Մի քանի մարդ բուժվում է քաղցկեղից, մի երկու ընկեր կաթված է տարել արդեն երեսուն տարեկանում, մյուսները պարզապես շատ հաճախ հիվանդանում են տարբեր հիվանդություններով ու վիրուսներով՝ շատ վատ էկոլոգիայի պատճառով։
Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդանալու մոտ 9 հազար դեպք, եւ, տարբեր աղբյուրների համաձայն՝ 20-30 հազար կաթվածի դեպք։ Հայաստանը կաթվածների թվով աշխարհի երկրների առաջին տասնյակում է։ Ինչ վերաբերում է քաղցկեղին, ապա մոտ մեկ երրորդն անհուսալի է։ Այսինքն՝ մեկ տարում Հայաստանի 3 հազարից ոչ պակաս բնակիչ մահանում է քաղցկեղից, եւ սա նույնպես աշխարհում այդ հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ընդհանուր բնակչության հաշվարկով։
Ստացվում է, որ ամեն տարի Հայաստանը կորցնում է 3-5 հազար քաղաքացի հիմնականում վատ էկոլոգիայի պատճառով։ Իսկ անկախության տարիներին մենք այդ թիվը բազմապատկում ենք 28-ով եւ ստանում 80 հազար կործանված կյանք։ Սա տասն անգամ ավելի է, քան հանրապետությունը կորցրել է Ղարաբաղյան պատերազմում 1992-1994 թվականներին»,- գրել է բլոգերը»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )