Հայաստան-Թուրքիա հաշտեցումն առաջ է ընթանում․ Մեթյու Բրայզա
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան իր թվիթերյան էջում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին․
«Հայաստան-Թուրքիա հաշտեցումն առաջ է ընթանում։ Ի տարբերություն 2009-ին՝ Ադրբեջանը դեմ չէ, և կողմերն են առաջնորդում գործընթացը, և ոչ թե ԱՄՆ-ը։ Սա կարող է նպաստել տարածաշրջանային տնտեսությունում Հայաստանի վերաինտեգրմանը և ամրապնդել խաղաղությունը»: