Հայաստան այցելելու 20 պատճառ.
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել և՛ անցյալ հազարամյակների, և՛ արդիականության հետ։
Քրիստոնեական յուրատեսակ ճարտարապետական հուշարձաններ կարելի է հանդիպել ամենուր։ Հայկական վանքերն ու մենաստանները շքեղ տեսք չունեն, ինպես կաթոլիկ եկեղեցիները, փոխարենն այնքան վսեմ են, որ ցանկացած այցելու զգում է անկրկնելի զգացողություն, ինչպես օրինակ, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, Տաթևի վանքը, Կարմրավանքը, քրիստոնեության վաղ շրջանի բազիլիկ և գմբեթավոր այլ եկեղեցիներ: Պահպանվել են բազմաթիվ կամուրջների ավերակներ, որոնցով վաճառականները անցնում էին հայտնի Մետաքսի ճանապարհով։ Արժե այցելել Արենի գյուղի քարանձավը, որտեղ հայտնաբերվել է գինու պատրաստման հնագույն վայրը՝ թվագրվող մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին, տեսնել 5.500 տարեկան կաշվե կոշիկը, աշխարհի հնագույն աստղադիտարաններից 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը և այլն: Այս երկիրն առաջինն էր, որն ընդունել է քրիստոնեությունը պետական մակարդակով՝ 301 թվականին։