Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին

Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Share This