Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհաքաղաքական գնացքի հետեւից վազողների դերում, որոնք փորձում են ցատկել վերջին վագոնի մեջ. Տարասով․ «Հրապարակ»

Եթե մոտ կես տարի առաջ հայ-ռուսական հարաբերությունների սրընթաց անկում էինք դիտարկում, ապա այսօր հարաբերություններն ավելի մեղմ են: Հարաբերությունների այս թեթեւակի սերտացումը քաղաքական վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կապում է Կրեմլում Հայաստանի գծով համակարգողի փոփոխության հետ: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին փոխարինել է առաջին տեղակալ, ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը պուտինյան ադմինիստրացիայի ամենաազդեցիկ դեմքերից է:
– Ակտիվ խոսակցություն կա այսօր Սյունիքի միջանցքի շուրջ, եւ Ռուսաստանը կարծես դրդում է կողմերին, որ արագ տրվի միջանցքը: Դա պե՞տք է Ռուսաստանին, եթե նա, միեւնույն է, չի վերահսկելու այն: