Հայաստանն Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել, սպասում է Բաքվի պատասխանին․ ԱԳՆ

«Քանի որ փաստաթուղթը վերջնականացված չէ, մանրամասներ չենք կարող հրապարակել, բայց հիմնական միտքը հենց ճանապարհների բացումն է, այստեղ որևէ արտառոց բան չկա, խոսքը գնում է հաղորդակցության մաքսիմալ բացման մասին»,– այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ խոսելով Բաքվի հետ ընթացող բանակցությունների մասին։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ հանդիպումներ են եղել, սակայն խուսափեց խոսել արդյունքների մասին։

Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել՝ խաղաղության պայմանագրի շուրջ ամբողջությամբ համաձայնության գալու համար։

«Առաջարկությունների վերջին փաթեթն ուղարկել ենք, սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշել է նա։

Share This