Հայաստանի վոլեյբոլի Մ-18 հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից
Երևանում ավարտվեց Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 18 տարեկան վոլեյբոլիստների առաջնությունը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, առաջնության չեմպիոն է դարձել Լեհաստանի պատանեկան թիմը, որը նվաճեց նաև 2022թ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։
Մրցաշարում 2-6-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն որակավորման երկրորդ փուլում։ Ավաղ, Հայաստանի վոլեյբոլի Մ-18 հավաքականը պարտվեց բոլոր խաղերում և գրավեց վերջին՝ 7-րդ տեղը։ Մեր թիմն ավարտեց ելույթները Եվրոպայի գալիք առաջնությունում, որը կայանալու է 2022թ ամռանը, Վրաստանում։