Հայաստանի պարային զույգը 4-րդն է Golden Tour-ի մրցաշարում
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 4-րդ պատվավոր տեղն է զբաղեցրել Զագրեբում կայացած գեղասահքի Golden Tour-ի 53-րդ ավանդական միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կարճ ծրագրում մեր զույգը վաստակել է 70,57 միավոր և գրավել չորրորդ տեղը։ Ազատ ծրագրում նրանք ավելի հաջող են հանդես եկել և 104,61 միավորով զբաղեցրել են 3-րդ տեղը։
Մրցաշարին մասնակցել են 10 երկրի 14 զույգ։
Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայաստանյան զույգն այժմ նախապատրաստվում է Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, որը տեղի կունենա 2022թ. փետրվարի 4-20-ը։