Հայաստանի պատանի շախմատիստները մեկնարկեցին աշխարհի պատանեկան օնլայն առաջնությունում

Հայաստանի պատանի շախմատիստները երեկ մեկնարկեցին աշխարհի պատանեկան օնլայն առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստներ:

Մրցաշարն անցնում է 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։ Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարում են եզրափակչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակչում նրանց են միանում տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։

Երեկ մեկնարկեց Եվրոպայի ընտրական մրցաշարը։ Մեր շախմատիստները հանդես են գալիս մինչև 16 և 18 տարեկանների մրցաշարերում։ Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր առաջին 2 տուրերում հաղթանակներ տոնեցին, իսկ Արմեն Բարսեղյանը տոնեց մեկ հաղթանակ և կրեց մեկ պարտություն։ Մինչև 16 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը 2 հաղթանակ տոնեց, իսկ Արշակ Մելքոնյանը առաջին պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ երկրորդում հաղթանակ տոնեց։

Այսօր տեղի կունենան մրցաշարերի 3-5-րդ տուրերը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )