Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգը Հայաստանի թրքացումն ու Արցախի հայաթափումն է․ Ռուստամյան

44-օրյա պատերազմը զգալի փոխել է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը, ստեղծված վիճակը պահանջում է կատարել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները: Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանն ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։

«Եթե մինչև այս պատերազմը հայության և Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանանկի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է»։

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը և այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )