Հայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ Միրզոյան

ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո օժանդակություն հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ի պատասխան հարցին, թե կա՞ երկիր, որ ընդդիմանում է:
«Հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի», – նշեց նախարարը:
Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն իր հերթին, ասաց, որ երկիրն աջակցում է այդ առաջարկին, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։
Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Հունգարիան արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին գումար հատկացնելու առաջարկը։