Հայաստանը տարվում է թուրքացման` կործանարար հարվածի տակ դնելով մեր ազգային ինքնությունն ու լինելությունը․ հայտարարություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածլ, որը ներկայացնում ենք ստորև․
Հանրապետությունում հասարարական, քաղաքական իրավիճակն օր օրի է սրվում: Պատճառը ոչ միայն Արցախյան 44-օրյա ամոթալի պատերազմն է, թշնամու նկատմամբ կիրառվող պարտվողական, անվերջ զիջումների քաղաքականությունը, այլև իրավական ամենաթողությունը, որը ներսից քայքայում է երկիրը, ստեղծում հուսահատության ու անելանելության մթնոլորտ:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ հարկավ եղել են դեպքեր, երբ իրավապահ մարմինների հարուցած քրեական գործերը կասկած են հարուցել, միանշանակ չեն ընկալվել հասարակության կողմից, իրականացված քրեական հետապնդումները դիտվել են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող պատվերներ, առաջացրել հասարակության դժգոհությունը: Նման իրավիճակում իրավապահ մարմինները, այդ թվում ԱԱԾ-ն հրաժարվել են քրեական հետապնդումից կամ հնարավորինս ջանք են գործադրել ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերելու, անձի մեղավորությունը հանրությանը և դատարանին փաստարկված, համոզիչ ու հանրամատչելի ներկայացնելու համար:
Այսօր հանրապետությունում միանգամայն այլ իրավիճակ է: Իր նպատակներին հասնելու համար իշխող քաղաքական ուժը դիմում է ռեպրեսիվ գործողությունների, ամեն կերպ ճնշում է այլակարծությունը, իրավապահներն առանձին դեպքերում գործում են կամայական, չփաստարկված, իսկ դատարաններն անհիմն այդ գործողությունների արդյունքում համատարած կալանավորվում են բոլոր նրանց, ովքեր հակադրվում են իշխանության կամքին:
Երկրում փաստացի հաստատվում է բռնապետություն իր բոլոր բաղկացուցիչներով: Որևէ մեկն ապահովագրված չէ, որ վաղը չեն թակի իր դուռն ու անհիմն կալանավորի: Զավեշտն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի լռության պայմաններում, մինչդեռ, մինչ հեղափոխությունը, անձի իրավունքի յուրաքանչյուր առերևույթ խախտման դեպք խստագույնս դատապարտվում էր` զգունության ու պատասխանատվության կոչ դառնալով իրավապահ մարմինների համար:
Հաստատվող բռնատիրության կողքին շատ ավելի տագնապալի է, որ առանց հայկական աշխարհի ու մեր դաշնակից երկրների շահը հաշվի առնելու, անվերջ զիջումների գնալով` Հայաստանը տարվում է թուրքացման` կործանարար հարվածի տակ դնելով մեր ազգային ինքնությունն ու լինելությունը, պետականության գոյությունը:
Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, հակասությունները մի կողմ թողնելով, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, շարժումների, անհատների միավորվելն է երկրիրն ու հայ մարդուն պատուհասած արհավիրքը չեզոքացնելու համար: