Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրությունում. Քըլըչ

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա հայտնեl 1, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում:
Քըլըչը նաև մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք Թուրքիան պահանջ է ներկայացրել Հայաստանին Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ. «Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրությունում»։