Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը 2024 թ. ռուսների նախընտրած արտասահմանյան երկրների թոփ 10-ում

Հայաստանը 2024թ. ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի արտասահմանյան երկրների թոփ-10-ում զբաղեցրել է 9-րդ տեղը. անցած տարի գրանցվել է ՌԴ քաղաքացիների 970 հազար այցելություն Հայաստան, հայտնել է ՌԲԿ-ն ՌԴ ԱԴԾ վիճակագրության հիման վրա։

Ընդ որում՝ Հայաստանում այս ցուցանիշի անկումը 12,5 տոկոսով առավելագույնն է թոփ-10-ի մյուս երկրների համեմատ։

Ցուցակը գլխավորում է Թուրքիան՝ 6,27 մլն ռուսաստանցիների այցելություններով (պլյուս 11,7 տոկոս), որին հաջորդում են Աբխազիան՝ 5,81 մլն (պլյուս 1,1 տոկոս), Ղազախստանը՝ 2,81 մլն (մինուս 4,4 տոկոս), ԱՄԷ-ն՝ 1,99 մլն (պլյուս 15,6 տոկոս), Չինաստանը՝ 1,9 մլն (պլյուս  96,5 տոկոս) Եգիպտոս՝ 1,48 մլն (պլյուս 15,3 տոկոս), Վրաստան՝ 1,35 մլն (պլյուս 21,5 տոկոս), Թաիլանդ՝ 1,32 մլն (պլյուս 24,5 տոկոս)։ Լավագույն 10-նյակը եզրափակում է Ադրբեջանը՝ 710 հազար (պլյուս 26,8 տոկոս)։

Share This