Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Աղդամը, Քելբաջարը, Լաչինը՝ թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ. շփման գծի երկայնքով հաստատվում են ռուս խաղաղապահները

Տելեգրամյան մի շարք ալիքներ եւ ԶԼՄ-ներ հրապարակել են ոչ պաշտոնական թարգմանությամբ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ Մենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վ․ Փաշինյանս եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վ․ Պուտինը հայտարարում ենք հետեւյալի մասին 1. Հայտարարվում է ամբողջական հրադադար բոլոր տեսակի մարտական գործողությունների՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում, սկսած հոկտեմբերի 10-ի 00,00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, հետագայում Կողմեր, մնում են իրենց գրավված դիրքերի վրա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )