Համոզված եմ, որ որևէ մեկը տուն չի գնալու մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. մենք արդեն 1.5 օր ազգովի հանդուրժում ենք դավաճան իշխանության, և սա ազգային խայտառակություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Տեսնելով մարդկանց վճռականությունը՝ համոզված եմ, որ որևէ մեկը տուն չի գնալու մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մենք արդեն 1.5 օր ազգովի հանդուրժում ենք դավաճան իշխանության, և սա ազգային խայտառակություն է: Այս մասին Կառավարության շենքից ԱԺ երթի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Մի կարևոր հանգամանք կա, որ պետք է բոլորս հիշենք՝ հայկական բանակն այս պահին կանգնած է Քարվաճառում, Ակնայում, Մարտունիի մի շարք շրջաններում, Հադրութի գծերով: Այսինքն՝ մենք դեռևս չենք հանձնել այդ հողերը, հանձնման գործընթացին մնացել է ընդամենը 4 օր»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ մինչ այս պահը հայկական բանակի բոլոր դժվարությունները պայմանավորված են եղել քաղաքական սխալ կազմակերպվածության, պետական ապարատի՝ ըստ էության անգործության և նմանատիպ շատ բացթողումներով:
«Երբ պետք էր թիկունք ապահովել, դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը պահանջում էր, որ գյուղապետները, առանց համապատասխան պատրաստվածության, ինչ-որ ռազմական խնդիրներ լուծեն այն դեպքում, երբ իրենց գործը թիկունքն ապահովելն էր: Դրա համար ես ավելի քան համոզված եմ, որ ապաշնորհ իշխանության հեռացումը մեզ հնարավորություն է տալու գոնե կազմակերպչական աշխատանքները նորմալ կազմակերպել և իրական թիկունք կանգնել մեր զինվորին, որ առաջնագծում կանգնած զինվորը չմտածի, որ ի
Հարցին՝ ինչ կլինի, եթե արցախցին չլքի այն տարածքը, որը ստորագրությամբ հանձնվում է Ադրբեջանին, և եթե զինվորականները շարունակեն կռվել, քաղաքագետը պատասխանեց. «Եթե զինվորականները, ազգը շարունակի կռվել, մենք շանս ունենք չկորցնել այն, ինչ հիմա, առանց կռվի, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել թշնամուն:
Ես հասկանում եմ, որ այնտեղ բավականին բարդ ռազմական իրավիճակ է, կորուստները շատ էին, ծանր, մեր պետության ռեսուրսներն էլ այդքան շատ չեն, բայց այն, ինչ կորցնում ենք՝ առանց ոչ մի բանի, գոնե դրա մի մասը փրկելու հնարավորություն կլինի, ընդ որում՝ ոչ միայն ռազմական ճանապարհով»,-ասաց նա՝ տեսակետ հայտնելով, թե նորմալ քաղաքական իշխանությունը կարող է իրավիճակ շտկել նաև քաղաքական ճանապարհներով:
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցություններով և պետության ընդունած որոշումներով, ոչ թե Նիկոլ Փաշինյանի մի ստորագրությամբ: Պետք է սկսել քաղաքական պրոցես և հասնել մի իրավիճակի, երբ մեր դաշնակիցներն իսկապես դաշնակից լինեն մեզ՝ իմանալով, որ Հայաստանում կա Հայաստանը սիրող իշխանություն, մարդիկ, որոնք սրտացավ են»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
րեն ծախում են, որ իր թափած արյունը որևէ մեկն ուշադրության չի արժանացնում, և, փաստացի, ինչն ինքը արյան գնով պահել է, Նիկոլ Փաշինյանը հանձնում է ընդամենը մեկ ստորագրությամբ»,-ասաց նա՝ նշելով, թե պետք է բոլորս հասկանանք, որ մինչ այս պահը որևէ վերջնական բան չկա՝ չնայած Փաշինյանի ստորագրության վրա արդեն իսկ որոշակի գործընթացներ են տեղի ունենում Արցախում:
