Համերաշխությունը հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քրիստոսի Հարությունը առաջին հերթին ուղերձ է մարդկությանը վերածննդի և համերաշխության։

Համերաշխությունն հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին, որովհետև առանց համերաշխության՝ չկա վերածնունդ։

Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում կհաստատվի համերաշխություն, երբ ատելության քարոզը կփոխարինվի համերաշխության քարոզով, երբ ինքնաոչնչացման ընթացքը կփոխվի վերածննդի ընթացքով։

Հակառակ պարագայում մեր հավատքն էլ, քրիստոնեական պատկանելությունն էլ կեղծ են և պատրանք։

Share This