Համեմունք հակաքաղցկեղային հատկություններով

Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են հնդկական կծու պղպեղի հակաքաղցկեղային հատկությունները, հայտնում է newsyou.info-ն: Այս համեմունքի բաղադրության մեջ կա նյութ, որը դադարեցնում է ուռուցքի զարգացման համար անհրաժեշտ ֆերմենտի գործողությունը:

Հետազոտողները հատուկ սարքավորումներով ստեղծել են մոլեկուլյար կառուցվածքների մոդելներ, որոնք ստեղծում է հնդկական պղպեղը մարդու օրգանիզմում: Դրանք «խլացնում են» ֆերմենտները, որոնց միջոցով ձևավորվում և զարգանում են քաղցկեղային բջիջները:

Հնդկական կծու պղպեղը կարող է օգնել շագանակագեղձի, կրծքագեղձի, ստամոքսի, հաստ աղիքի, թոքերի քաղցկեղի դեմ պայքարին, ինչպես նաև լեյկեմիայի և գլխուղեղի ուռուցքների սկզբնական փուլում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )