Համացանցում Telegram-ի տեսքով վիրուս է տարածվում
![Համացանցում Telegram-ի տեսքով վիրուս է տարածվում](https://lurer.com/rs.php?image=/disc/07-01-25/199ed8efbba1dce7a6881ab90b6b3605.jpg&w=780)
Համացանցում տարածվում է FireScam վիրուսը՝՝ քողարկված որպես Telegram հավելված, և գողանում է Android-ի օգտատերերի անձնական տվյալները։ Այս մասին գրում է BleepingComputer-ը։
Էջը նմանակում է RuStore-ին և ներբեռնում GetAppsRu.apk հավելվածը «զոհի» սարքերում՝ պաշտպանված Android-ի անվտանգության գործիքների հայտնաբերումից:
Տեղադրվելուց հետո ծրագիրը ստանում է առկա հավելվածները սկանավորելու և սարքի պահեստ մուտք գործելու համար անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև լրացուցիչ փաթեթներ ներբեռնելու թույլտվություն: