<<Հայաստան>>համահայկական հիմնադրամի մարաթոնին նվիրաբերվել է 9. 856.100 դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9 մլն 856 հազար 100 ԱՄՆ դոլար:
Անցյալ տարի՝ «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքում հանգանակվել էր շուրջ 1.3 մլն դոլարով ավելի՝ 11 մլն 109 հազար:
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։
22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ