<<Վանը>> հաղթեց <<Նորավանքին>>, իսկ <<Նոան>> և <<Ուրարտուն>> ոչ-ոքի խաղացին. ՀՀ Պրեմիեր լիգա
Այսօր կայացան VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի երկու հանդիպումներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Նորավանքին», իսկ «Նոան» իր հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ուրարտուի» հետ` 1։1:
«Վանն» այդ հաղթանակից հետո վաստակել է 11 միավոր և բարձրացել 7-րդ հորիզոնական` շրջանցելով հենց «Նորավանքին»: «Նոան» 15 խաղից հետո ունի 22 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: «Ուրարտուն» մեկ հանդիպում պակաս է անցկացրել, սակայն վաստակել է 16 միավոր և գտնվում է 6-րդ հորիզոնականում:
Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 11-ին և 12-ին: Վաղը երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի իրեն հաջորդող «Արարատին», իսկ հաջորդ օրը ԲԿՄԱ-ն կհյուրընկալի «Ալաշկերտին»: