<<Ժողովուրդ>>. Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին հավելումներ կտրվեն

Հայաստանում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին կտրամադրվեն հավելումներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Տեղեկացնենք, որ հավելումները կտրամադրվեն՝ գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով. սա՝ պաշտոնապես:

Ի դեպ, հավելումներ կստանան նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներ եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առանձին դատավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավելումները Հակակոռուպցիոն դատարանում կազմելու են դատավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, իսկ Վերաքննիչ դատարանների նշված դատավորների պարագայում՝ պաշտոնային դրույքաչափի 60%-ը:

Ավելին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացվել է առաջարկություն, ըստ որի՝ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին վճարել հավելումներ՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )