Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցություններից ԶԼՄ-ների և հասարակության ակնկալիքները սահմանակից են մաքսիմալիզմին. ժամանակ է պետք. Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ իրավիճակն ավելի բարդ է և ժամանակ ու ջանք է պահանջում։

«Հասարակության ակնկալիքները և լրագրողների ակնկալիքները միշտ սահմանակից են մաքսիմալիզմին: Իրականում իրավիճակը մի փոքր այլ է, շատ ավելի բարդ է, ավելի շատ աշխատանք է պահանջում, ավելի շատ ժամանակ է պահանջում», – ասաց Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը, հայտարարելով երկու պետությունների ղեկավարների հանդիպման մասին, հայտարարել էր, որ դրա համար նախապատրաստություն է պահանջվում։ Պեսկովը բացատրել է, որ հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ նախագահները արտահայտեն իրենց քաղաքական կամքը, որ այն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ հրապարակայնորեն։

Ապրիլի 13-ին Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆֆի հանդիպումը կարող է լինել երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններ կազմակերպելու քայլերից մեկը։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Share This