Կրեմլն անդրադարձել է Սիրիայում արյnւնաhեղությանը, ԱՄՆ-ին, Եվրոպային, Ուկրաինային, Իրանի միջուկային ծրագրին

Պուտինն ու Թրամփը հունվարին ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունից հետո միայն մեկ անգամ են խոսել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը երկկողմ հարաբերությունների վերականգնման սկզբնական փուլում են։

Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ը ծրագրում են բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայում այս շաբաթ։

Այլ հայտարարություններ՝

▪️Բոլորը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ցանկանում են տեսնել Ուկրաինային խաղաղության ձգտումը;

▪️Պեսկովը հասկանալի է անվանել ԱՄՆ-ում «ռուսական սպառնալիքին» հակազդելու ծրագրերի կրճատումը;

▪️Սիրիայում տեղի ունեցող բռնությունները խորը մտահոգություն են առաջացնում Կրեմլում;

▪️Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ իրանական միջուկային դոսիեի լուծման գործընթացը խաղաղ ուղղությամբ տանելու համար;

▪️Պեսկովը դատարկ և անցողիկ է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանի Դաշնությունը, իբր, կարող է «սաբոտաժ ու դիվերսիոն արշավ» իրականացնել ԱՄՆ-ում և Եվրոպայում;

▪️ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորհրդատվությունները Սիրիայում իրավիճակի վերաբերյալ պետք է հնարավորինս արագ անցկացվեն։

Share This