Կրեմլը գնահատել է Թրամփի խոսքերը Ռուսաստանին պատած «վշտի» մասին

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին հայտարարությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին ամերիկացի առաջնորդը Fox News-ի եթերում ասել էր, որ Ռուսաստանին «վշտից բացի ոչինչ չի բերել»։ Նա այսպես է պատասխանել ռուսական պետության նկատմամբ համակրանքի մեղադրանքներին։

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան որոշակի տեղեկություններ է ստանում Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ-ի առաջարկած գործողությունների մասին։

«Սա նույնպես կարելի է միայն ողջունել։ Բայց մենք կշարունակենք հետևել, թե ինչպես կզարգանա իրավիճակը իրականում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Share This