Կույսերի անձնական և մասնագիտական կյանքում լուրջ փոփոխություններ կլինեն․ մայիսի 11-ի աստղագուշակը

Խոյ: Օրվա առաջին կեսը բարեհաջողկդասավորվի: Այս ժամանակահատվածում Խոյ նշանի ներկայացուցիչներին սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:Օրվա երկրոր կեսին բացասական միտումների ազդեցություն կզգացվի: Որոշ դժվարություններ կծագեն: Կարելի է ասել, որ դուք հակված եք չափազանցնելու իրադարձությունների կարևորությունը: Անգամ մանուքներին մեծ նշանակություն եք տալիս և անտեղի անհանգստանում: Եթե հանգիստ վերաբերվեք իրավիճակին, ավելի հեշտությամբ կհաղթահարեք խնդիրները:

Ցուլ: Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց: Այն ինչ սկզբում պարզ է թվում, իրականում կարող է շատ բարդ լինել:Այսօր ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափք ապառիկ գնումներ կատարելուց:Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատ նորություններ լսեք, տհաճ լուրեր, որ կստիպեն անհանգստանալ: Ցուլ նշանի շատ ներկայացուցիչներ այսօր խորը հիասթափություն կապրեն, պատրանքները կցրվեն, իսկ մտերիմ մարդու հանդեպ ունեցաց հավատը հօդս կցնդի: Ընտանիքի անդամներն այսօր՝ առավել, քան երբեք, ձեր ուշադրության կարիքն ունեն, անկասկած կնեղացնեք նրանց, եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով:

Երկվորյակներ: Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ ՝ շատ լուրջ: Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները, հատուցել սեփական անփութության և անուշադրության համար: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Առողջական խնդիրներ կունենան հատկապես այն Երկվորյակները, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ ստացված լավ լուրերը՝ կուրախացնեն: Զգացմունքային դաշտը կկայունանա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Հոգեկան հավասարակշռությունը հաճույք կպատճառի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք: Մի շտապեք հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Օրն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում:Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն:Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով, դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար:Հնարավոր է սեր առաջին հայացքից, ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն, իսկ հարաբարությյունները հրաշալի զարգացում կունենան:

Առյուծ: Օրը բարեհաջող չէ հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծարագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով: Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի շուրջ: Զբաղվեք տնային գործերով: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛ մտերիմներին:Օրվա ընթացքում հնարավոր է ինքնազգացողության վատացում՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Սննդային թունավորման վտանգը մեծ է:Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք, եթե ամենայն պատասխանատվությամբ չմոտենաք հարցին և անտեսեք այն:

Կույս: Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք օրվա առաջին կեսին, քանզի, ավելի ուշ, բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև հին պարտքի վերադարձ: Այսօր ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է: Սակայն, եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք, ապա ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:

Share This