Կուբանը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը․ կան ավերածություններ

Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի (ԱԶՈՒ) ԱԹՍ-ների կողմից, հայտնում է շրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ի իր ալիքում։
«Դժբախտաբար, երբ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են, վնասվել են հինգ տների տանիքներ, կոտրվել են ապակիները։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան»,- գրել է նա։
Ինչպես նշել է ղեկավարը, ներկայումս հատուկ ծառայություններ են աշխատում ընկած բեկորների վայրում։